Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 302-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 798-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 302-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 05512969) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի մայիսի 14-ի «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աշխատանքային ու ուսումնական արվեստանոցի և էկո կացարանի կառուցում» ծրագրի մասին» N 302-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 05541775) և «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2025 թվականի նոյեմբերի 21-ին կնքված՝ 21/11-2025-2 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աշխատանքային և ուսումնական արվեստանոցի արևային ֆոտովոլտային կայանի և ջեռուցման ու կենցաղային տաք ջրի մատակարարման համակարգի սարքավորումների տեղադրման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 10,866,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 05541775) և «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2025 թվականի նոյեմբերի 21-ին կնքված՝ 21/11-2025-1 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էկոկացարանի արևային ֆոտովոլտային կայանի և ջեռուցման ու կենցաղային տաք ջրի մատակարարման համակարգի սարքավորումների տեղադրման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 6,383,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։