ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1897-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ գույք), ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, ըստ անհրաժեշտության, իրականացնել գույքի անհամապատասխանությունների ուղղման աշխատանքներ։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
19.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1897-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անշարժ գույքի հասցեն Հողամասի մակերեսը (հա) Շինության մակերեսը (քառ. մետր) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ)
1. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր Ծաղկաձոր ք.,
Մ. Մկրտչյան 30/1 2,32 __ N 02062025-07-0112 375,297,120
2. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր Աղավնու աղբյուր թաղամաս թիվ 31 0,5 __ N 02062025-07-0127 9,388,500
3. Երևան, Արաբկիր, Ղափանցյան փողոց 59 2,791284 35,2 N 03112025-01-0078 162,189,355․71
10,9
41,2
182,8
14,7
198,9
4. Երևան, Արաբկիր, Ղափանցյան փողոց 59/11 0,0376 __ N 03112025-01-0316 1,670,116․80
5. Մարզ Լոռի, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն 4,0 __ N 03112025-06-0077 20,592,000
6. Մարզ Տավուշ, համայնք Բերդ գյուղ Նավուր 2-րդ փողոց, 112 պահակատուն 3,0 16,6 N 29102025-11-0037 4,580,952
7. Մարզ Արմավիր, համայնք Արմավիր, Արմավիր ք.,
Ֆ. Նանսենի փողոց 45
ավտոդրոմ 6,0 88,9 N 03112025-04-0110 77,144,636
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
19.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ