Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-04-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Հոդված 12.1. Ազգությամբ հայ երեխայի քաղաքացիությունը, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 12.1. Ազգությամբ հայ երեխայի քաղաքացիությունը, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն

1. Ազգությամբ հայ երեխան, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու (բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով հաշվառվելու) պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում է նաև ծնողների գրավոր համաձայնությունը:

(12.1-ին հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-251-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։