Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական այլ ակտերից:
Եթե վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
(2-րդ հոդվածը փոփ. 08.12.21 ՀՕ-393-Ն)