Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-04-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 8. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք

Օտարերկրյա քաղաքացի է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը, որն այլ պետության քաղաքացիություն ունենալու ապացույց չունի, համարվում է քաղաքացիություն չունեցող անձ: Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը և չի խոչընդոտում նրանց կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելուն:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(8-րդ հոդվածը լրաց. 11.12.23 ՀՕ-408-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։