Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 316 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2025 թվականի

ք. Երևան թիվ 149-Ա

«ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 316 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի հուլիսի 9-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 316 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԱՅԿ-ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի

պաշտոնակատար Գ. ՄամիկոնՅԱՆ

2025 թ. դեկտեմբերի 19

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։