ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«13» նոյեմբեր 2025 թ. N 145-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «ա» պարբերությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել՝
1) բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Առողջապահության նախարարությանը, ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին, փոխանցելու առանձին ոչ վարակիչ հիվանդությունների դեպքերը` համաձայն հավելված 1-ի.
2) բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Առողջապահության նախարարությանը, ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին, փոխանցելու զանգվածային թունավորումների դեպքերը` համաձայն հավելված 2-ի:
2. Սահմանել, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Առողջապահության նախարարությանը, ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին փոխանցելու առանձին ոչ վարակիչ հիվանդությունների, զանգվածային թունավորումների սպառնալիքների դեպքեր են հանդիսանում սույն հրամանի հավելված 1-ով և հավելված 2-ով սահմանված առանձին ոչ վարակիչ հիվանդությունների և զանգվածային թունավորումների դեպքի արձանագրումը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
13.11.2025 Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի նոյեմբեր «13»-ի
թիվ 145-Ն հրամանի
ԴԵՊՔԵՐ
ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
հ/հ Հիվանդության կոդ՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանի Առանձին ոչ վարակիչ հիվանդություններ
1. Մանկական վնասվածքներ
1. S00-S09 Գլխի վնասվածքներ
2. S10–S19 Պարանոցի վնասվածքներ
3. S20–S29 Կրծքավանդակի վնասվածքներ
4. S30–S39 Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ
5. S40–S49 Ուսագոտու և բազկի վնասվածքներ
6. S50–S59 Արմունկի և նախաբազկի վնասվածքներ
7. S60–S69 Դաստակի և նախադաստակի վնասվածքներ
8. S70–S79 Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ
9. S80–S89 Ծնկի և սրունքի վնասվածքներ
10. S90–S99 Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ
11. T00–T07 Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ
12. T08–T14 Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ
13. T15–T19 Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ
14. T20–T25 Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ
15. T26–T28 Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ
16. T29–T32 Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ
17. T33–T35 Ցրտահարություն
18. T66–T78 Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ
19. T79–T79 Վնասվածքի որոշ վաղ բարդություններ
20. T80–T88 Վիրաբուժական և թերապևտիկ միջամտությունների բարդություններ` այլ դասերում չդասակարգված
21. T90–T98 Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ:
2. Սպորտային վնասվածքներ
22. S00-S09 Գլխի վնասվածքներ
23. S10–S19 Պարանոցի վնասվածքներ
24. S20–S29 Կրծքավանդակի վնասվածքներ
25. S30–S39 Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ
26. S40–S49 Ուսագոտու և բազկի վնասվածքներ
27. S50–S59 Արմունկի և նախաբազկի վնասվածքներ
28. S60–S69 Դաստակի և նախադաստակի վնասվածքներ
29. S70–S79 Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ
30. S80–S89 Ծնկի և սրունքի վնասվածքներ
31. S90–S99 Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ
32. T00–T07 Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ
33. T08–T14 Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ
34. T15–T19 Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ
35. T20–T32 Ջերմային և քիմիական այրվածքներ
36. T20–T25 Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ
37. T26–T28 Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ
38. T29–T32 Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ
39. T33–T35 Ցրտահարություն
40. T66–T78 Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ
41. T79–T79 Վնասվածքի որոշ վաղ բարդություններ
42. T90–T98 Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ
3. Արտադրական վնասվածքներ
43. S00-S09 Գլխի վնասվածքներ
44. S10–S19 Պարանոցի վնասվածքներ
45. S20–S29 Կրծքավանդակի վնասվածքներ
46. S30–S39 Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ
47. S40–S49 Ուսագոտու և բազկի վնասվածքներ
48. S50–S59 Արմունկի և նախաբազկի վնասվածքներ
49. S60–S69 Դաստակի և նախադաստակի վնասվածքներ
50. S70–S79 Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ
51. S80–S89 Ծնկի և սրունքի վնասվածքներ
52. S90–S99 Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ
53. T00–T07 Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ
54. T08–T14 Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ
55. T15–T19 Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ
56. T20–T32 Ջերմային և քիմիական այրվածքներ
57. T20–T25 Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ
58. T26–T28 Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ
59. T29–T32 Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ
60. T33–T35 Ցրտահարություն
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի նոյեմբեր «13»-ի
թիվ 145-Ն հրամանի
ԴԵՊՔԵՐ
ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
հ/հ Թունավորման կոդ՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանի Զանգվածային թունավորումներ
1. Մանրէային ծագման սննդային թունավորումներ
1. A05.0 Ստաֆիլակոկային սննդային թունավորում
2. A05.1 Բոտուլիզմ դասական սննդային թունավորում` հարուցված կլոստրիդիում բոտուլինումով (Clostridium botulinum)
3. A05.2 Սննդային թունավորում` հարուցված կլոստրիդիում պերֆրինգենսով (Clostridium perfringens) (Clostridium welchii) Մեռուկացող էնտերիտ
4. A05.3 Սննդային թունավորումներ` հարուցված վիբրիո պարահեմոլիտիկուսով (Vibrio parahaemolyticus)
5. A05.4 Սննդային թունավորումներ` հարուցված բացիլիուս ցերեուսով (Bacillus cereus)
6. T64 Աֆլատոքսին և այլ միկոտոքսիններ պարունակող սննդամթերքի թունավոր ազդեցություններ
2. Ոչ մանրէային ծագման սննդային թունավորումներ
7. T56 Մետաղների թունավոր ազդեցություններ
8. T61 Ծովային սննդամթերքում պարունակվող վնասակար նյութերի թունավոր ազդեցություններ
9. T62 Ծովային սննդամթերքում պարունակվող այլ վնասակար նյութերի թունավոր ազդեցություններ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական: