Հոդված 1
Հոդված 1.
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի առաջին նախադասությունը «ուղարկվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով.
2) 18-րդ մասի երկրորդ նախադասությունը «ուղարկվում է» բառերից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ ուղարկվում է» բառերով։