Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՆԹԱՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013528

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2013 թ. թիվ 323-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՆԹԱՖՈՆԴԻ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով ապահովելու ներդրումային ֆոնդերի ֆինանսական կայունությունը,

Հաշվի առնելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցը պետք է մշտապես հնարավորություն ունենա ընտրելու կառավարչի կողմից առաջարկվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդ,

Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) ներդրումային ֆոնդերի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) զուտ ակտիվների նվազագույն արժեքը կազմում է 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.

2) պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների նվազագույն արժեքը կազմում է զրո Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Սույն որոշմամբ սահմանված զուտ ակտիվների նվազագույն արժեքը կիրառվում է հրապարակային ֆոնդի գրանցման պահից 6 ամիս հետո, իսկ ոչ հրապարակային ֆոնդի գրանցման պահից 1 տարի հետո:

(2-րդ կետը խմբ. 02.12.25 թիվ 211-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։