«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105493
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
10 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան N 538-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված 1-ին հավելվածի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգի» 3-րդ կետի՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու հայտի գրանցման եւ պահպանման ընթացակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ Վ. Գասպարյանին:
Նախարար` Հ. Հովեյան
Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. նոյեմբերի 10-ի
N 538-Ն հրամանի
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Սույնով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը:
2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար հայտատուն գրավոր դիմում է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալություն (այսուհետ՝ Գործակալություն):
3. Հայտը գրանցվում է Գործակալության հայտերի գրանցամատյանում, որի էջերը համարակալված, կարված են և կնքված ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կնիքով:
4. Գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:
5. Հայտի գրանցման համարը տվյալ հայտատուի գործի ծածկագիրն է՝ գրանցման թվի, օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերով:
6.Գործը կազմվում է հայտից, փորձագիտական եզրակացության պատճենից, մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի պատճենից, մշակութային արժեքի լուսանկարից (ներից) և այլ փաստաթղթերից:
7. Գործը պահվում է Գործակալության արխիվում՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետով:
Աշխատակազմի ղեկավար`
Գ. Մանասյան