Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 28. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը և դրանք արգելանքի տակ դնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը և դրանք արգելանքի տակ դնելը

1. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են հանդիսանալ ապահովված իրավունքի առարկա, կամ դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել սահմանափակում:

2. Ապրանքային նշանի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

(28-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-272-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։