Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 8. Նիշեր, որոնք կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ

գործել է մինչև 2020-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 8. Նիշեր, որոնք կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ

1. Որպես ապրանքային նշաններ` կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`

1) բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները.

2) տառերը կամ թվերը.

3) նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.

4) եռաչափ պատկերները, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.

5) հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները.

6) ձայնային ազդանշանները.

7) սույն մասի 1-6-րդ կետերում թվարկված նիշերի ցանկացած համակցություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։