Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-31-ից մինչև 2005-04-01։Բացել գործող տեքստը

Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները

գործել է մինչև 2005-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են` - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, - Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ատոմային հսկողության վարչությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը, - Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության մարմինները, - Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայությունը, - Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, - Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունը, - Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,

- Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը,

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

- լիցենզավորող պետական մարմինները: Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները: 2. Ստուգում իրականացնող պետական մարմիններն ստուգումներ իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: 3. Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:

(2-րդ հոդվածը փոփ. 06.11.02 ՀՕ-453-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն, 07.10.03 ՀՕ-12-Ն, լրաց. 24.09.03 ՀՕ-8-Ն, 09.06.04 ՀՕ-90-Ն, 08.12.04 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։