«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«28» հոկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1995 թ. N 63
Քաղ. Երևան
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 10-ի «1995 թվականին Համաշխարհային բանկի վարկի հաշվին աղետի գոտու վերականգնման համար իրականացվող կապիտալ ներդրումների ծավալների հաստատման մասին» N 253 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1995 թվականին Համաշխարհային բանկի չնախատեսված ծախսերի հաշվին աղետի գոտու վերականգնման համար իրականացվող կապիտալ ներդրումների ծավալները և աղետի գոտում կառուցվող օբյեկտների ցանկը, համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1995 թ.
հոկտեմբերի 28-ի N 63 որոշման
1995 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
NN ը/կ Անվանումը Կապիտալ ներդրումը
(մլն դրամ) Շահագործման հանձնվող
օբյեկտների հզորությունները
չափի միավորը ծավալը
1. Բնակարանային շինարարություն 979,20 քառ. մ 26286
2. Կրթություն 359,84 աշ. տեղ 2050
3. Հասարակական կառույցներ 142,80 - -
4. Առողջապահություն 81,60 մահճակալ 31
5. Արդյունաբերական շինարարություն 20,40 քառ. մ
արտադրական
մակերես 15511
____________________________________________________________________________________________
Ընդամենը` 1583,84
Ծանոթություն: Կապիտալ ներդրումները հաշվարկված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 1995 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ սահմանված` ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքով (408,00 դր.) և ենթակա են ճշտման աճուրդի արդյունքներով:
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1995 թ.
հոկտեմբերի 28-ի N 63 որոշման
Ց Ա Ն Կ
1995 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
NN ը/կ Օբյեկտի անվանումը Չափի միավորը Քանակը Օբյեկտների
շահագործման
հանձնման ժամկետն
ըստ եռամսյակների
1 2 3 4 5
Բնակարանային շինարարություն
1. Տիգրան Մեծի փող. NN 9, 11 բնակելի շենքերի ամրացում Վանաձորում քառ. մ 4196 II. 1996
2. Սպիտակում` 17 (NN 59, 60, 61, 62, 68, 69, 70, 71, 72, 74, 75, 76, 77, 78, 79, 83, 84) բնակելի տների շինարարության ավարտում «ԻՏ 1-3» թաղամասում և 1 (N 64) բնակելի տան շինարարության ավարտում «ԻՏ 1-2» թաղամասում - » - 3096 II. 1996
3. Սպիտակում` 4 (NN 9-1 աջ, ձախ, 9-2 աջ, ձախ, 9-3 աջ, ձախ, 9-4 աջ, ձախ) բնակելի տների շինարարության ավարտում К-11 թաղամասում և 1 (N 14) բնակելի տան շինարարության ավարտում Ց-1 թաղամասում - » -
908 II. 1996
4. Թորոսյան փող. N 26 բնակելի շենքի ամրացում Սպիտակում - » - 2354 II. 1996
5. 15 (NN 1-15) բնակելի տների շինարարության ավարտում Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղում - » - 1380 II. 1996
6. 5 (NN 26-2, 27-18, 34ա-11, 34բ-24, 52-2) բնակելի տների շինարարության ավարտում Սպիտակի շրջանի Շիրակամուտ գյուղում - » - 422 II. 1996
7. 3-րդ փող. N 12, 4-րդ փող. NN 3, 5 բնակելի շենքերի շինարարության ավարտում Գուգարքի շրջկենտրոնում - » - 540 II. 1996
8. 9 (NN Ն-7, Ն-40, 2-49, 2-33, 12-14, 6-23, 8-13, 7-11, 4-43) բնակելի տների շինարարության ավարտում Գուգարքի շրջանի Գուգարք գյուղում քառ. մ 971 II. 1996
9. 6 (NN 23, 42, 450, 453, 454, 455) բնակելի տների շինարարության ավարտում Գուգարքի շրջանի Լեռնապատ գյուղում - » - 618 II. 1996
10. N 11 բնակելի շենքի ամրացում Ախուրյան շրջկենտրոնում - » - 1814 II. 1996
11. 4 (NN 0.15, 0.16, 0.17, 0.18) բնակելի շենքերի շինարարության ավարտում Արթիկ քաղաքի «Լմբաթ-2» թաղամասում - » - 2539 II. 1996
12. N 1 բնակելի շենքի ամրացում Արթիկի շրջանի Պեմզաշեն ավանում - » - 1475 II. 1996
13. N 12 բնակելի շենքի ամրացում Տաշիր շրջկենտրոնում - » - 1926 II. 1996
14. N 18, 21 բնակելի շենքերի շինարարության ավարտում Մարալիկում - » - 1343 II. 1996
15. N 12 բնակելի շենքի ամրացում Աշոցք շրջկենտրոնում - » - 1100 II. 1996
16. 3 անհատական տների կառուցում Ամասիայի շրջանի Եղնաջուր գյուղում - » - 192 II. 1996
17. 15 անհատական տների կառուցում Ախուրյանի շրջանի Ջաջուռ գյուղում - » - 1412 II. 1996
Կրթություն
18. Դպրոցի շենքի շինարարություն Սպիտակի շրջանի Արևաշող գյուղում աշ. տեղ 422 II. 1996
19. Դպրոցի շենքի շինարարություն Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում - » - 422 II. 1996
20. N 4 դպրոցի շենքի ամրացում Ստեփանավանում - » - 624 II. 1996
21. Դպրոցի շենքի շինարարություն Ախուրյանի շրջանի Սարիար գյուղում - » - 80 II. 1996
22. N 2 դպրոցի շենքի շինարարության ավարտում Իջևանում աշ. տեղ 500 II. 1996
23. Հին Սպիտակի դպրոցի մարզասրահի կառուցում քառ. մ 250 II. 1996
Հասարակական կառույցներ
24. Քաղաքային գրադարանի շենքի վերականգնում Գյումրիում հազ. գիրք 300 II. 1996
25. «Հոկտեմբեր» հասարակական կենտրոնի վերակառուցում Գյումրիում տեղ 400 II. 1996
Առողջապահություն
26. Ծննդատան շենքի վերակառուցում Վանաձորում մահճակալ 31 II. 1996
Արդյունաբերական շինարարություն
27. Գյումրիի տեքստիլ կոմբինատի գոյություն ունեցող մասնաշենքի ծածկի մի հատվածի վերանորոգում քառ. մ
արտադրա-կան
մակերես 15511 II. 1996
28. Շինանյութի պատրաստման տեղամասի շինարարություն Սպիտակում - » - 1320 II. 1996
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ