Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Դեղերի մատչելիության ապահովման պետական համակարգը
1. Դեղերի մատչելիության ապահովման պետական համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահառուներին պետության կողմից իրականացվող առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում դեղերով ապահովումը և նրանց համար դեղերի արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը, որոնց իրականացումը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև ապահովագրական փաթեթի շրջանակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրված անձանց կողմից դեղերի ձեռքբերման՝ ամբողջությամբ կամ մասնակի (համավճար) հատուցումը, սույն օրենքին համապատասխան՝ դեղերի գների կարգավորումը և հսկումը:»: