Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-06-06-ից մինչև 2016-08-06։Բացել գործող տեքստը

Հոդված 10. Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը)

գործել է մինչև 2016-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը)

1. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք:

2. Հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն:

3. Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:

4. Հղիության արհեստական ընդհատումն անչափահասի դիմումով կատարվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման վրա:

5. Հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո առողջապահական հաստատությունը կնոջը տրամադրում է անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների և մեթոդների վերաբերյալ:

6. Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ. 30.04.15 ՀՕ-24-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։