Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-05-ից մինչև 2021-08-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 12. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության, պահպանման, ներմուծման և արտահանման քվոտավորումը

գործել է մինչև 2021-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 12. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության, պահպանման, ներմուծման և արտահանման քվոտավորումը

(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)

1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության, պահպանման, ներմուծման և արտահանման քվոտավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման նկատմամբ սույն հոդվածի առաջին մասում սահմանված սահմանափակումները չեն տարածվում ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման վրա:

(12-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։