Գլուխ 7 · ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
Հոդված 29. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ՝ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումը
Հոդված 29. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ՝ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումը
1. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով:
2. Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է:
3. Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ՝ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի անհատական կազմը և իրավասությունը սահմանում է լիազոր մարմինը: