Գլուխ 6 · ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ (ՀԱՐԿԱԴԻՐ) ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ
Հոդված 23. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ
Հոդված 23. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ
Հոգեբուժական ստացիոնարում օրենքով սահմանված կարգով հոսպիտալացված անձին 72 ժամվա ընթացքում պարտադիր հետազոտում է հոգեբուժական հանձնաժողովը, որը որոշում է հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը: Հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում հոգեբուժական այն հաստատության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին, դիմում է դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար:
(23-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-51-Ն)