Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-17-ից մինչև 2009-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2009-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 9. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Բժշկական ցուցումներից ելնելով` հոգեկան խանգարումով տառապող անձին մասնագիտացված բժշկական հաստատությունները ցուցաբերում են արտահիվանդանոցային խորհրդատվական և հսկողական բժշկական օգնություն:

2. Արտահիվանդանոցային խորհրդատվական օգնությունը ցուցաբերվում է անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում:

3. Արտահիվանդանոցային հսկողությունն իրականացվում է տևական (քրոնիկ) հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ:

4. Արտահիվանդանոցային հսկողությունն իրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հոգեբուժական օգնություն իրականացնող հաստատությունում ստեղծվող հոգեբուժական հանձնաժողովը, որի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։