Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-06-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 36. Ոստիկանության լիազորությունները

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 36. Ոստիկանության լիազորությունները

1. Ոստիկանությունը`

1) ապաստանի հայցով ներկայացած անձանց տեղյակ է պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի, վերջինիս դիմելու կարգի մասին: Անհրաժեշտության դեպքում աջակցում է սեփական միջոցներով լիազոր մարմին գնալու հնարավորություններ չունեցող ապաստան հայցողներին` այնտեղ հասնելու գործում.

2) լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության նպատակով, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Ոստիկանությունը կարող է տրամադրել տեղեկություններ սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարման համար հիմքերի, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման վերաբերյալ.

3) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած այն անձանց` օտարերկրացիների համար օրենքով սահմանված կարգով արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից, որոնց նկատմամբ չի գործում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված չվերադարձելիության սկզբունքը.

4) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սահմանված կարգով տրամադրում է փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

(36-րդ հոդվածը լրաց. 03.03.11 ՀՕ-66-Ն, խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն, լրաց. 17.12.15 ՀՕ-194-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։