Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-04-09-ից մինչև 2015-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 12. Փախստականի ճանաչման չեղյալ հայտարարումը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Փախստականի ճանաչման չեղյալ հայտարարումը

1. Լիազոր մարմնի կողմից փախստականի ճանաչումը չեղյալ է հայտարարվում, եթե պարզվում է, որ անձը ակնհայտորեն չի բավարարում սույն օրենքով փախստական ճանաչվելու պահանջները, որովհետև նոր հայտնաբերված ապացույցները վկայում են, որ նախկինում արված հայտարարությունները և ներկայացված փաստաթղթերը կեղծ են:

2. Փախստականի ճանաչման չեղյալ հայտարարումն իրականացնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։