Գլուխ 4 · ՀԱՇՏԱՐԱՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ, ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՀԱՇՏԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը, ծանրաբեռնվածության և մասնագիտացվածության հաշվառումը
Հոդված 17. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը, ծանրաբեռնվածության և մասնագիտացվածության հաշվառումը
1. Արտոնագրված հաշտարարների ռեեստրում ընդգրկվում են բոլոր արտոնագրված հաշտարարները:
2. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը վարում, նրանց ծանրաբեռնվածության և մասնագիտացվածության հաշվառումն իրականացնում է արդարադատության նախարարությունը` արդարադատության նախարարի սահմանած կարգով:
3. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը հրապարակվում է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, որում ներառվում են նաև հաշտարարների կենսագրությունը, մասնագիտացումը, կապի միջոցները, ինչպես նաև տեղեկություններ հաշտարարի՝ անհատապես կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության շրջանակներում գործելու վերաբերյալ: