Հոդված 11
Հոդված 11.
Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման կարգը
Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և նրա լիցենզավորած անձինք կիրառում են էլեկտրոնային փաստաթղթերը և էլեկտրոնային թվային ստորագրությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Գանձապետարանը իր տեղեկատվական համակարգերում կիրառում է էլեկտրոնային փաստաթղթերը և էլեկտրոնային թվային ստորագրությունները «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորումն իրականացնող պետական մարմնի սահմանած կարգով:
Սկզբնական (հաշվառման) փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները փոխարինում են իրենց թղթային տարբերակներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, կամ եթե պահպանվել են դրանց թղթային տարբերակները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: