Գլուխ 5 · ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17
Հոդված 17.
Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության դադարեցումը
Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության դադարեցման դեպքում վերջիններիս կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը կարող են փոխանցվել մեկ ուրիշ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի` նախօրոք համաձայնեցնելով ստորագրող անձի հետ: Էլեկտրոնային թվային ստորագրությունների այն հավաստագրերը, որոնք չեն փոխանցվել մեկ ուրիշ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի, համարվում են անվավեր և փոխանցվում են ի պահ լիազոր մարմին: