Հոդված 16
Հոդված 16
Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների լիազորությունները
Հավատարմագրված հավաստագրման կենտրոնները, բացի սույն օրենքի 12-րդ հոդվածում սահմանված պարտավորություններից և իրավունքներից`
1) պարտավոր են՝
- էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը տրամադրելուց նույնականացնել անձը՝ անձը հաստատող փաստաթղթերի հետ,
- վարել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի ռեեստրը՝ ապահովելով վերջինիս պահպանությունը,
- ապահովել ստորագրող անձի անհատական տվյալների գաղտնիությունը,
- անմիջապես տեղեկացնել ստորագրող անձին ցանկացած տեխնիկական թերության առկայության մասին, որի հետևանքով կարող է վտանգվել էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանվածությունը կամ անհնարին դառնալ դրա օգտագործումը.
2) իրավունք ունեն`
- ժամանակավոր կասեցնել կամ դադարեցնել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը՝ ստորագրող անձի պահանջով կամ իրենց նախաձեռնությամբ, եթե առկա են բավարար ապացույցներ այն մասին, որ այն կարող է կեղծվել կամ դրա օգտագործումը կարող է վնաս պատճառել ստորագրող անձին կամ երրորդ անձի,
- դադարեցնել ծառայությունների մատուցումն ստորագրող անձին` էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը ժամանակավոր կամ վաղաժամկետ կասեցնելու դեպքում` կատարելով համապատասխան գրառում էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի ռեեստրում: