Հոդված 26.1. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները
Հոդված 26.1. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները
1. Սույն oրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 14-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 16-րդ և 18-րդ կետերով, 20-րդ հոդվածի հինգերորդ մասով, 23-րդ հոդվածի երկրորդ մասով, 24-րդ հոդվածի երկրորդ մասով, 25-րդ հոդվածի երկրորդ մասով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններն իրականացնում է համապատասխան վարչական շրջանի ղեկավարը հետևյալ օբյեկտների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`
1) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում երեք հարկն ու ձեղնահարկը) և դրա oժանդակ շինություններ.
2) բազմաբնակարան շենքերում ընդհանուր oգտագործման տարածքների (բացառությամբ վերջիններիս գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում:
2. Երևանի վարչական շրջանի ղեկավարը կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և oրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը` կիրառելով վարչական պատասխանատվության միջոցներ:
(26.1 հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-167-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-7-Ն)