«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«9» նոյեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 1995 թ. N 66
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով հանրապետության սահմանամերձ շրջանների որոշ բնակավայրերում մարտական գործողությունների հետևանքով գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ մշակության սահմանափակ հնարավորությունները, ինչպես նաև հիշյալ բնակավայրերի հողի սեփականատերերի համար սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների որոշ բնակավայրերի (ցանկը կցվում է) հողի հարկ վճարողներին ազատել 1994 թվականի հողի հարկից:
2. Վայքի շրջանի Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ գյուղերի սահմանամերձ գոտու հողի հարկ վճարողներին ազատել 1994 թվականի հողի հարկից` 50 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մեկամսյա ժամկետում համատեղ նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել սույն որոշմանը կից ցանկում նշված սահմանամերձ շրջանների որոշ բնակավայրերի այն հողատարածքների հատակագծերը, որոնց համար հարկ վճարողները 1994 թվականի հողի հարկի գծով օգտվում են հարկային արտոնությունից, ինչպես նաև հարկ վճարողների ցուցակները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 9-ից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
նոյեմբերի 9-ի N 66 որոշմամբ
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Բնակավայրի անվանումը Վարելահող Խաղողի այգի Պտղատու այգի Խոտհարք Մշտական և
ժամանակավոր
օգտագործման արոտավայրեր
1 2 3 4 5 6
Նոյեմբերյանի շրջան
Բերդավան 250 85 146 - -
Կողբ 610 - 110 - -
Նոյեմբերյան 100 25 72 - -
Դովեղ 140 10 38 - -
Ջուջևան 60 - - - -
Բաղանիս 74 8 18 - -
Ոսկևան 70 - - - -
Ոսկեպար 196 - 68 - -
Կոթի 732 65 93 - -
Բարեկամավան 140 11 59 - -
Ընդամենը 2372 204 604 - -
Տաուշի շրջան
Պառավաքար 476 341,8 113,8 100 546
Ներքին Կարմիր աղբյուր 433 48 37 20 90
Մովսես 200 38 34 100 200
Չորաթան 150 32,45 33,85 40 105
Արծվաբերդ 30 20 68 90 120
Չինարի 65 - - 10 12
Այգեձոր 30 - - 132 467
Ընդամենը 1384 480,25 286,65 492 1540
Իջևանի շրջան
Այգեհովիտ 238 69 8 - -
Սարիգյուղ 94 - - - -
Սևքար 220 74 80 - -
Ծաղկավան 20 - - - -
Վազաշեն 185 217 39 100 -
Բերքաբեր 81 63 10 - -
Կիրանց 183 - 10 22 -
Կայան ավան - 61 20 - -
Ընդամենը 1021 484 167 122 -
Կրասնոսելսկի շրջան
Ջիլ 56 - - - 100
Արտանիշ - - - - 150
Թթուջուր 32 - - - -
Վահան 60 - - 105 430
Կրասնոսելսկի ավան 110 - - 52 136
Վերին Ճամբարակ 120 - - 50 600
Ներքին Ճամբարակ - - - - 100
Ընդամենը 378 - - 207 1516
Վարդենիսի շրջան
Ծափաթաղ 297 - - 55 392
Դարանակ 278 - - 36 88
Գեղամասար 1818 - - - 282
Ավազան 339 - - 6 89
Արփունք 965 - - 68 59
Կախակն 1349 - - 175 21
Կուտական 1646 - - 157 251
Տրետուք 910 - - 128 201
Շատվան 1085 - - 212 70
Նորաբակ 898 - - 520 507
Փամբակ 370 - - - 312
Արեգունի 909 - - - 215
Սոթք 2075 - - 482 208
Կութ 664 - - 521 422
Ներքին Շորժա 798 - - 461 468
Վերին Շորժա 581 - - 94 435
Վարդենիս 2017 - - 499 188
Ընդամենը 16999 - - 3414 4208
Արարատի շրջան
Արմաշ 45 - - 48 -
Երասխ 104 133 165 32 257
Սևակավան 369 190 166 - 112
Զանգակատուն 130 - - - 999
Վարդաշատ 30 - - - -
Ընդամենը 678 323 331 80 1368
Եղեգնաձորի շրջան
Խաչիկ 500 - 58 80 1482
Ընդամենը 500 - 58 80 1482
Վայքի շրջան
Բարձրունի 397 - 35 55 459
Խնձորուտ 121 - 35 20 795
Նոր Ազնաբերդ 91 - 11 1 180
Ընդամենը 609 - 81 76 1434
Սիսիանի շրջան
Բռնակոթ 250 - - 370 -
Սալվարդ 200 - - 300 -
Մուցք 410 - - 380 -
Շաղատ 310 - - 450 -
Ընդամենը 1170 - - 1500 -
Գորիսի շրջան
Շուռնուխ 135 - - - -
Բարձրավան 130 - - - -
Քարահունջ 63 - - - -
Ավանգարդ 120 - - - -
Խնձորեսկ 250 - - - -
Տեղ 200 - - - -
Կոռնիձոր 270 - - - -
Արավուս 40 - - - -
Խնածախ 180 - - - -
Վաղատուր 105 - - - -
Խոզնավար 80 - - - -
Քարաշեն 50 - - - -
Զանգեզուր (Հարթաշեն) 180 - - - -
Ներքին Խնձորեսկ 210 - - - -
Ընդամենը 2013 - - - -
Կապանի շրջան
Դավիթ-Բեկ 240 - - 15 70
Կաղնուտ 76 - - 8 45
Ուժանիս 52 - - 12 120
Եղվարդ 210 - 11 - 80
Ագարակ 205 - 15 8 45
Սրաշեն 80 - - 2 155
Ներքին Հանդ 42 - - 5 30
Շիկահող 71 - - - 200
Ճակատեն 35 - - 12 60
Ընդամենը 1011 - 26 62 805
Մեղրու շրջան
Նյուվադի 152 31 84 187 691
Կարճևան 19 - 15 15 60
Կուրիս 42 - 3 13 30
Գուդենիս 30 - 3 14 41
Ընդամենը 243 31 105 229 822