Հոդված 13. ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ և տեսչական մարմինը
Հոդված 13. ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ և տեսչական մարմինը
(վերնագիրը լրաց. 20.05.05 ՀՕ-108-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-370-Ն)
Պետական հակահրդեհային ծառայությունն իր ուժերով ու միջոցներով կազմակերպում և ապահովում է հրդեհաշիջում ու վթարային-փրկարարական աշխատանքներ, սահմանված կարգով մշակում է բնակավայրերի և օբյեկտների հրդեհականխարգելիչ միջոցառումներ:
Հրդեհային պահպանության մարտական և ծառայողական կանոնագրքերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում լիազորված մարմինն իրականացնում է պետական հակահրդեհային ծառայության ընդհանուր ղեկավարում:
Լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայության և տեսչական մարմնի աշխատակիցները կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Տեսչական մարմինն իրականացնում է պետական վերահսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների ձևերը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը: Հրդեհների և տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով դեպքի վայրի պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-108-Ն, լրաց. 01.03.18 ՀՕ-135-Ն, փոփ., խմբ. 09.07.20 ՀՕ-370-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-485-Ն)