ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 43565/21
Անժելիկա ՄՈՍԻՅԱՆՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2021 թվականի օգոստոսի 7-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով գործը բարեկամաբար կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուի տվյալները ներկայացված են կից աղյուսակում:
Դիմումատուի՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան և հետագա քննության վերաբերյալ Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն)։
Կից ներկայացված աղյուսակում նշված ամսաթվերին Դատարանն ստացել է գործը բարեկամաբար կարգավորելու վերաբերյալ կողմերի կողմից ստորագրված հայտարարությունները, որոնց համաձայն դիմումատուն համաձայնել է հրաժարվել սույն գանգատի համար հիմք հանդիսացած փաստերի առնչությամբ ընդդեմ Հայաստանի հետագա պահանջներից, պայմանով, որ Կառավարությունը պարտավորվում է իրեն վճարել կից աղյուսակում մանրամասն ներկայացված գումարը։ Այս գումարը կփոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որը ենթակա է վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Այս գումարը նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչև վճարման օրն այդ գումարների համար վճարել պարզ տոկոսներ՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Դատարանը հաշվի է առնում կողմերի միջև գործը բարեկամաբար կարգավորելու վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը: Դատարանը բավարարված է համարում այն պայմանը, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, և որևէ պատճառ չի տեսնում գանգատի հետագա քննությունն արդարացնելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործը հանել քննվող գործերի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝ Անդրեաս Զունդ՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքների մասով գանգատ (պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահ և անարդյունավետ քննություն)
Գանգատ թիվ, ներկայացման ամսաթիվը Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը Ներկայացուցչի անունը և գտնվելու վայրը Կառավարության հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը Դիմումատուի հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը Դիմումատուին ոչ նյութական վնասի, ինչպես նաև ծախսերի ու ծախքերի մասով շնորհված գումարը (եվրոյով).i
43565/21
07.08.2021թ. Անժելիկա ՄՈՍԻՅԱՆ
1968թ. Չատինյան Անի
Վանաձոր 19.06.2025թ. 20.06.2025թ. 35,000
___________________
.iԳումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: