Հոդված 25. Հանձնաժողովի համագործակցությունը
Հոդված 25. Հանձնաժողովի համագործակցությունը
1. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ, այդ թվում՝ հուշագրերի, համագործակցության մասին այլ համաձայնագրերի կնքման միջոցով։
2. Հանրային ծառայությունների ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է հանձնաժողովի հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում օժանդակում են հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:
4. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում մասնակցում է հանրային ծառայությունների ոլորտին վերաբերող ծրագրերի, ռազմավարությունների մշակմանը, դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ:
(հոդվածը 03.07.25 ՀՕ-227-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից)