Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 26. ․ Տարեկան տեղեկատվությունը
Հոդված 26․ Տարեկան տեղեկատվությունը
1. Հանձնաժողովը`
1) յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, հաստատում և Ազգային ժողով է ուղարկում հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը՝ այն միաժամանակ հրապարակելով իր պաշտոնական կայքէջում.
2) յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հաստատում և իր պաշտոնական կայքէջում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը: