Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-09-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 32. ․ Հանրային ծառայությունների ոլորտում իրավախախտման վերաբերյալ վարույթների միացումը և առանձնացումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 32․ Հանրային ծառայությունների ոլորտում իրավախախտման վերաբերյալ վարույթների միացումը և առանձնացումը

1. Հանձնաժողովը կարող է մեկ վարույթում միացնել միևնույն կարգավորվող անձի կողմից կատարված մեկից ավելի խախտումների կամ մի քանի կարգավորվող անձանց կողմից կատարված նույն կամ համանման խախտումների վերաբերյալ վարույթները, եթե այդ վարույթների համատեղ իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը:

2. Հանձնաժողովը կարող է մեկից ավելի անձանց կատարած մեկ կամ մեկից ավելի խախտումների վերաբերյալ կամ նույն անձի կատարած մեկից ավելի խախտումների վերաբերյալ վարույթն առանձնացնել, եթե դրա առանձին իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը:

3. Հանձնաժողովը վարույթները միացնելու կամ առանձնացնելու մասին երեք աշխատանքային օրում ծանուցում է վարույթին մասնակցող անձանց։

4. Վարույթների միացման դեպքում վարույթի իրականացման ժամկետը հաշվարկվում է միացված վարույթներից առավել ուշ հարուցված վարույթի հարուցման օրվանից:

5. Միևնույն անձի մասնակցությամբ վարույթների միացման դեպքում տուգանք կիրառելիս կիրառվում է կարգավորվող անձի թույլ տված խախտումների համար նախատեսված տուգանքներից առավել խիստ տուգանքի առավելագույն չափը։ Այն պարագայում, երբ սույն մասով նախատեսված պատասխանատվության կիրառումն առավել անբարենպաստ է խախտում կատարած անձի համար, քան եթե այն կլիներ վարույթների առանձին իրականացման պարագայում, ապա վարչական վարույթները մեկ վարույթում չեն միացվում, իսկ արդեն միացված վարույթներն առանձնացվում են։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։