Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2005/2006 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2005 թվականի N 581-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2005/2006 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2005/2006 ուսումնական տարվա անվճար (4117 տեղ) և վճարովի (5598 տեղ) ուսուցման տեղերն ըստ ուսումնական հաստատությունների ու մասնագիտությունների՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2005/2006 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ և մագիստրատուրա)` կիրառելով ուսանողական նպաստների հատկացման սկզբունքը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերի հիման վրա` երկշաբաթյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի հիմունքներով (առանց պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի) ուսուցմամբ հավելյալ ընդունելության տեղերն ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 և նոյեմբերի 27-ի N 756 որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղին մանկավարժական մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի մինչև 50 տոկոսի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն.

գ) համայնքների ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի հայտերի հիման վրա, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետում անվճար տեղերի մինչև 30 տոկոսի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն` մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա կազմակերպել նպատակային ընդունելություն` Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «310302 Անասնաբուժություն» և «310301 Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտությունների գծով հատկացված տեղերի մինչև 50 տոկոսի չափով:

4. Սահմանել, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը:

5. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2005/2006 ուսումնական տարվա անվճար տեղերի 10 տոկոսն ըստ մասնագիտությունների հատկացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

ապրիլի 7-ի N 581-Ն որոշման

Աղյուսակ 1

ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐ

2005/2006 ուսումնական տարվա ընդունելության

(առկա ուսուցում)

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների

NN

ը/կ Ուսումնական հաստատության անվանումը Ընդամենը (մարդ)

անվճար վճարովի

Բարձրագույն ուսումնական հաստատություններ 4236 5598

այդ թվում`

սփյուռքահայ ուսանողների ընդունելություն 70

միջպետական համաձայնագրերով նախատեսված տեղեր 10

ԼՂՀ-ին հատկացված նպատակային տեղեր 60

Պահուստային տեղեր (այդ թվում՝ Մեղրիին հատկացված տեղ-6) 224

(աղյուսակը փոփ. 25.08.05 N 1326-Ն)

Աղյուսակ 2

ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՂԵՐ

2005/2006 ուսումնական տարվա ընդունելության

(առկա ուսուցում)

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Մասնագ. ծածկագիր ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ Տեղեր

անվճար վճարովի

Ընդամենը

այդ թվում՝ 3542 5598

շիֆր Բուհը

Մասնագիտությունը անվճար վճարովի

01 Երևանի պետական համալսարան 671 1106

0101 Մաթեմատիկա 45 20

0102 Կիրառական մաթեմատիկա 65 70

0103 Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա 5 5

0104 Ֆիզիկա 45 15

0105 ՄԵխանիկա 25 5

0107 Միջուկային ֆիզիկա (միջուկային ռեակտորների ֆիզիկա) 5 5

0110 Քիմիա 20 10

0111 Երկրաբանություն 25 33

0116 Կենսաբանություն 15 20

0122 Կենսաֆիզիկա 12 15

0123 Կենսաքիմիա 12 15

0125 Աշխարհագրություն 20 30

0126 Օդերևութաբանություն 5 0

0131 Բնապահպանություն (Էկոլոգիական քիմիա) 10 20

0136 Դեղագործական քիմիա 15 25

0139 Ակտուար մաթեմատիկա 5 5

0201 Փիլիսոփայություն 10 20

0202 Քաղաքագիտություն 10 27

0203 Սոցիոլոգիա (ընկերաբանություն) 10 20

0204 Հոգեբանություն 10 18

0206 Մշակութաբանություն 3 7

0207 Պատմություն 25 23

0209 Արվեստաբանություն 7 20

0211 Իրավագիտություն 20 110

0212 Միջազգային հարաբերություններ 10 45

0214 Լրագրություն 16 25

0217 Բանասիրություն (ռուսերեն լեզու և գրականություն) 25 10

0221 Սոցիալական աշխատանք 5 20

0222 Աստվածաբանություն 6 42

0230 Հայոց լեզու և գրականություն 40 42

0233 Անգլերեն լեզու 10 70

0233 Գերմաներեն լեզու 5 11

0233 Ֆրանսերեն լեզու 5 11

0233 Իսպաներեն լեզու 6 16

0234 Արաբագիտություն 10 20

0234 Իրանագիտություն 10 20

0234 Թուրքագիտություն 5 20

0533 Թարգմանչական գործ՝ ռուսաց և հայերեն 5 5

0533 Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն 5 5

0533 Թարգմանչական գործ՝ գերմաներեն և հայերեն 2 8

0533 Թարգմանչական գործ՝ ֆրանսերեն և հայերեն 2 8

0715 Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա 40 15

2001 Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա 10 5

2512 Կիրառական քիմիա 5 10

0601, 0604, 0606, 0611, 0618 Տեսական տնտեսագիտություն, ֆինանսներ և վարկ, համաշխարհային տնտեսագիտություն, կառավարում, մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ 25 150

02 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 90 123

0101,

0301,

0104 Մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա 15 12

0207 Պատմություն (իրավունքի հիմունքներ) 15 20

0230 Հայոց լեզու և գրականություն 13 15

0233 Ֆրանսերեն լեզու 3 0

0310 Մանկավարժություն և հոգեբանություն 10 19

0601 Տեսական տնտեսագիտություն 12 20

0523,

0524 Կիրառական զարդարվեստ և ժողովրդական արհեստներ,

Դիզայն (Գեղար) 10 17

2305 Սոցիալական-մշակութային ծառայություն և

զբոսաշրջություն 7 10

2604 Անտառային և անտառապուրակային տնտեսություն 5 10

03 Հայաստանի պետական ճարտարագիտական

համալսարան 505 661

0102 Կիրառական մաթեմատիկա 10 10

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Էներգետիկայի ճյուղում) 10 20

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում) 10 22

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (օդային տրանսպորտում) 5 14

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (կապի ճյուղում) 9 20

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (լեռնամետալուրգիայի ճյուղում) 5 9

0701 Կենսատեխնոլոգիա 5 10

0710 Նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա 5 10

0711 Մեքենաների դինամիկա և ամրություն 5 5

0714 Ֆիզիկական էլեկտրոնիկա 5 7

0719 Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր (ըստ կիրառման բնագավառների) 25 28

0720,

2109,

1909 Ստանդարտացում (համօրինակում) և սերտիֆիկացում (հավաստագրում), որակի կառավարում, Տեղեկատվական-չափողական տեխնիկա և տեխնոլոգիա 15 15

0807 Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզության տեխնոլոգիա և տեխնիկա 4 10

1001 Էլեկտրակայաններ 7 8

1002 Էլեկտրաէներգետիկական համակարգեր և ցանցեր 6 6

1004 Էլեկտրամատակարարում 7 8

1005 Ջերմաէլեկտրակայաններ 5 10

1007 Արդյունաբերական ջերմաէներգետիկա 5 5

1010 Ատոմային էլեկտրակայաններ և սարքավորումներ 10 5

1017 Սառնարանային, կրիոգեն տեղակայանքներ և կոնդիցիոնացման համակարգեր 5 10

1102 Գունավոր մետաղների մետաղագործություն 5 10

1104 Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 5 10

1106 Մետաղների մշակում ճնշմամբ 5 10

1201 Մեքենաշինության տեխնոլոգիա 11 10

1202 Մետաղահատ հաստոցներ և գործիքներ 11 10

1212 Նյութերի գեղարվեստական մշակման տեխնոլոգիա 5 10

1303 Թռչող ապարատների և շարժիչների տեխնիկական շահագործում 5 10

1709 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաներ և սարքավորումներ 4 10

1807 Էլեկտրական տրանսպորտ 10 10

1905 Կենսատեխնիկական և բժշկական սարքեր ու համակարգեր 5 5

1906 Ճարտարագիտական գործը բժշկակենսաբանության մեջ 11 12

2004 Արդյունաբերական էլեկտրոնիկա 9 15

2007 Ռադիոտեխնիկա 9 9

2008 Ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա 10 9

2016 Ռադիոէլեկտրոնային համակարգեր 5 5

2101 Կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում 24 10

2303 Կենցաղային մեքենաների և սարքերի նախագծում ու սպասարկում 5 10

2401 Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում 10 18

2501 Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա 6 10

2503,

2508 Էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիա, ոչ մետաղական և սիլիկատային դժվարահալ նյութերի քիմիական տեխնոլոգիա 12 19

2515 Կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա 5 15

0902, 0903, 0905 Օգտակար հանածոների ստորգետնյա մշակումներ, օգտակար հանածոների հարստացում, բաց հանքային աշխատանքներ 9 15

0717, 2010 Օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր 14 9

2814 Պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգիա 5 5

1501, 1502 Ավտոտրակտորաշինություն, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն 10 18

3302 Շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանություն (Քիմիական արդյունաբերությունում) 5 15

3302 Շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանություն (Էներգետիկական արդյունաբերությունում) 5 15

2002, 2018 Միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա 14 18

2011, 2012 Ռադիոկապ, ռադիոհաղորդումներ և հեռուստատեսություն, կապի միջոցներ շարժական օբյեկտներով 13 9

2102, 2103 Տեխնոլոգիական գործընթացների (պրոցեսների) և արտադրության ավտոմատացում, ռոբոտներ և ռոբոտատեխնիկական համակարգեր 10 10

2201, 2205 Հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա 25 24

2204, 2206 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա 35 39

1801, 1802, 1803, 1804, 1806 Էլեկտրամեխանիկա, էլեկտրական և էլեկտրոնային սարքեր, էլեկտրամեկուսիչային, մալուխային և խտարարման (կոնդենսատորային) տեխնիկա, արդյունաբերական կայանքների և տեխնոլոգիական համալիրների էլեկտրահաղորդակ և ավտոմատիկա, լուսատեխնիկա և լույսի աղբյուրներ 30 25

04 ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղ 60 88

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (թեթև արդյունաբերության ճյուղում) 5 10

0720 Ստանդարտացում (համօրինակում) և սերտիֆիկացում (հավաստագրում) 5 10

1002 Էլեկտրաէներգետիկական համակարգեր և ցանցեր 5 10

1212,

1706 Նյութերի գեղարվեստական մշակման տեխնոլոգիա, սննդաարդյունաբերության մեքենաներ և սարքեր 10 9

2102 Տեխնոլոգիական գործընթացների (պրոցեսների) և արտադրության ավտոմատացում 5 9

2301 Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում 8 20

2803,

2805,

2808,

2810 Մանվածքի տեխնոլոգիա, տրիկոտաժի արտադրության տեխնոլոգիա, կարի արտադրանքի տեխնոլոգիա, կաշվի և մորթու տեխնոլոգիա 9 5

2813 Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի գեղարվեստական նախագծում 8 5

2903 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն 5 10

05 ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղ 60 79

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում) 5 12

0902 Օգտակար հանածոների ստորգետնյա մշակումներ 5 5

1004 Էլեկտրամատակարարում 5 6

1102 Գունավոր մետաղների մետաղագործություն 5 5

1201 Մեքենաշինության տեխնոլոգիա 9 5

2204 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 5 12

2301 Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում 4 7

2404 Ճանապարհային երթևեկության կազմակերպում 4 7

2502 Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա 5 6

2808 Կարի արտադրանքի տեխնոլոգիա 8 5

2903 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն 5 9

06 ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղ 40 68

0230 Հայոց լեզու և գրականություն 5 10

0301,

0321 Ինֆորմատիկա, Մաթեմատիկա 10 5

0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա 5 18

0324 Քիմիա 3 2

0325 Կենսաբանություն 2 3

0327 Պատմություն 5 10

1004 Էլեկտրամատակարարում 5 10

2004 Արդյունաբերական էլեկտրոնիկա 5 10

07 ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղ 30 39

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (լեռնամետալուրգիական ճյուղում) 5 8

1102 Գունավոր մետաղների մետաղագործություն 5 7

2202 Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր 5 7

0902, 0903, 0905 Օգտակար հանածոների ստորգետնյա մշակումներ, օգտակար հանածոների հարստացում, բաց հանքային աշխատանքներ 10 10

2903 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն 5 7

08 Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան 157 244

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Շինարարության ճյուղում) 7 14

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Քաղաքային տնտեսության, բնակարանային և կոմունալ ծառայության ճյուղում) 7 14

2404 Ճանապարհային երթևեկության կազմակերպում 6 16

2901 Ճարտարապետություն 15 9

2902 Ճարտարապետական միջավայրի դիզայն 8 9

2903 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն 16 26

2904 Հիդրոտեխնիկական շինարարություն 8 14

2905 Քաղաքային շինարարություն և տնտեսություն 8 14

2906 Շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն 10 14

2907 Ջերմագազամատակարարում և օդափոխություն 8 14

2908 Ջրամատակարարում և ջրահեռացում 8 14

2909 Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն 7 13

2910 Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն 10 14

2911 Կամուրջներ և տրանսպորտային թունելներ 8 14

2914 Շենքերի նախագծում 8 14

2915 Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում 10 14

3001 Կիրառական գեոդեզիա (երկրաբաշխություն) 7 8

3111 Քաղաքային կադաստր 6 9

09 Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ 272 501

0601 Տեսական տնտեսագիտություն 15 35

0602 Աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա (ընկերաբանություն) 15 35

0603 Բնության օգտագործման տնտեսագիտություն 15 10

0604 Ֆինանսներ և վարկ 20 30

0605 Հաշվապահական հաշվառում և աուդիտ 20 40

0606 Համաշխարհային տնտեսագիտություն 20 30

0607 Ազգային տնտեսագիտություն 15 35

0608 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում 15 30

0610 Պետական և մունիցիպալ կառավարում 5 24

0611 Կառավարում 15 34

0614 Առևտուր (կոմերցիա) 10 15

0615 Շուկայաբանություն (մարքեթինգ) 15 20

0616 Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն 15 20

0617 Վիճակագրություն 12 12

0618 Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ 15 24

0619 Մաքսային գործ 5 20

0624 Ապահովագրական գործ 10 15

0625 Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում 10 15

0626 Բիզնեսի կազմակերպում 5 27

0719 Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր (ըստ կիրառման բնագավառների) 15 10

0720 Ստանդարտացում (համօրինակում) և սերտիֆիկացում (հավաստագրում) 5 20

10 ԵՊՏԻ Գյումրիի մասնաճյուղ 16 24

0604 Ֆինանսներ և վարկ 6 10

0605 Հաշվապահական հաշվառում և աուդիտ 6 10

0626 Բիզնեսի կազմակերպում 4 4

11 Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան 278 511

0131 Բնապահպանություն 10 10

0214 Լրագրություն 4 16

0301 Ինֆորմատիկա 10 15

0302 Բնագիտություն 8 10

0306 Տեխնոլոգիա և ձեռնարկչություն 6 23

0307 Երաժշտական կրթություն 14 17

0308 Կերպարվեստ և գծագրություն 18 45

0309 Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն 14 20

0310 Մանկավարժություն և հոգեբանություն 10 35

0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա 20 25

0313 Սոցիալական մանկավարժություն 4 10

0315 Տիֆլոմանկավարժություն 4 13

0316 Սուրդոմանկավարժություն 4 13

0317 Օլիգոֆրենոմանկավարժություն 4 13

0318 Լոգոպեդիա 5 13

0320 Շտկող մանկավարժություն և հատուկ հոգեբանություն (էրգոթերապիա) 3 4

0321 Մաթեմատիկա 14 16

0323 Ֆիզիկա 12 9

0324 Քիմիա 12 15

0325 Կենսաբանություն 12 15

0326 Աշխարհագրություն 15 15

0327 Պատմություն 15 30

0328 Իրավագիտություն (մանկավարժություն) 4 14

0330 Ռուսաց լեզու և գրականություն 8 10

0331 Հայոց լեզու և գրականություն 15 15

0332 Անգլերեն լեզու 5 20

0332 Գերմաներեն լեզու 2 7

0502 Ռեժիսուրա (մասսայական հանդիսությունների ռեժիսուրա, հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա) 0 11

0507 Պարարվեստի մանկավարժություն 0 10

0521 Կերպարվեստի պատմություն և տեսություն 5 5

0527 Գրադարանավարություն և մատենագիտություն 12 3

0528 Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն 4 12

0531 Սոցիալ-մշակութային գործունեություն

(այդ թվում՝ փողային և էստրադային նվագախմբի ղեկավարում) 0 6

0531 Սոցիալ-մշակութային գործունեություն (ժողգործիքների նվագախմբերի ղեկավարում) 0 6

0531 Սոցիալ-մշակութային գործունեություն, այդ թվում՝ գեղարվեստական լուսանկարչություն, օպերատրություն 5 10

12 Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան 170 231

0217, 0233 Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն), օտար լեզու 25 29

0533 Թարգմանչական գործ՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն 5 10

0233 Անգլերեն լեզու 40 64

0533 Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն 5 10

0233 Գերմաներեն լեզու 10 10

0533 Թարգմանչական գործ՝ գերմաներեն և հայերեն 5 5

0233 Ֆրանսերեն լեզու 10 15

0533 Թարգմանչական գործ՝ ֆրանսերեն և հայերեն 5 5

0233 Իտալերեն լեզու 10 15

0226 Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն 55 68

13 Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ 162 334

0214 Լրագրություն 5 13

0301 Ինֆորմատիկա 8 20

0304 Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն 14 0

0306 Տեխնոլոգիա և ձեռնարկչություն 5 19

0307 Երաժշտական կրթություն 3 5

0308 Կերպարվեստ և գծագրություն 5 12

0309 Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն 5 5

0310 Մանկավարժություն և հոգեբանություն 5 10

0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա 7 10

0321 Մաթեմատիկա 8 20

0323 Ֆիզիկա 8 15

0324 Քիմիա 5 10

0325 Կենսաբանություն 8 15

0326 Աշխարհագրություն 8 15

0327 Պատմություն 8 20

0328 Իրավագիտություն (մանկավարժություն) 6 25

0330 Ռուսաց լեզու և գրականություն 6 10

0331 Հայոց լեզու և գրականություն 8 10

0332 Անգլերեն լեզու 7 28

0332 Գերմաներեն լեզու 5 5

0332 Ֆրանսերեն լեզու 5 12

0333 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ (այդ թվում՝ կինեզիոլոգիա) 13 35

0533 Թարգմանչական գործ՝ ռուսերեն, անգլերեն, հայերեն 5 5

3203 Երկրաբնապահպանություն (երկրաէկոլոգիա) 5 15

14 Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ 123 283

0131 Բնապահպանություն 3 7

0333 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 8 18

0301 Ինֆորմատիկա 5 13

0302 Բնագիտություն 3 5

0306 Տեխնոլոգիա և ձեռնարկչություն 5 16

0307 Երաժշտական կրթություն 3 5

0308 Կերպարվեստ և գծագրություն 6 11

0309 Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն 5 10

0310 Մանկավարժություն և հոգեբանություն 3 10

0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա 8 34

0321 Մաթեմատիկա 7 12

0323 Ֆիզիկա 7 15

0324 Քիմիա 5 7

0325 Կենսաբանություն 10 12

0326 Աշխարհագրություն 5 15

0327 Պատմություն 12 30

0328 Իրավագիտություն (մանկավարժություն) 5 15

0330 Ռուսաց լեզու և գրականություն 5 10

0331 Հայոց լեզու և գրականություն (այդ թվում` լրագրություն) 13 23

0332 Անգլերեն լեզու 5 15

15 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա 78 112

0509 Գործիքային կատարողականություն (դաշնամուր, նվագախմբային գործիքներ, ժողովրդական գործիքներ) 55 70

0510 Վոկալ արվեստ 8 30

0511 Խմբավարություն (դիրիժորություն) 8 5

0512 Կոմպոզիցիա (հորինվածք) 3 3

0514 Երաժշտագիտություն 4 4

16 ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղ 5 15

0509 Գործիքային կատարողականություն 4 10

0510 Վոկալ արվեստ 1 3

0511 Խմբավարություն (դիրիժորություն) 0 1

0512 Երաժշտագիտություն 0 1

17 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ 39 55

0501 Դերասանական արվեստ (այդ թվում` դրամ. թատրոնի և կինոյի դերասան/ հայկական և ռուսական խմբեր), տիկ. թատրոնի դերասան, խամաճիկների թատրոնի դերասան) 17 24

0502 Ռեժիսուրա (այդ թվում՝ դրամ թատրոնի ռեժիսուրա և հեռուստառեժիսուրա) 6 10

0504 Թատերագիտություն 3 3

0506 Պարարվեստի ռեժիսուրա 3 3

0515 Ձայնային ռեժիսուրա 2 3

0516 Կինոգիտություն (կինոյի և հեռուստատեսության տեսաբաններ) 2 3

0517 Կինոօպերատրություն 6 9

18 ԵԹԿՊԻ Գյումրիի մասնաճյուղ 5 9

0501 Դերասանական արվեստ 2 4

0502 Ռեժիսուրա 1 1

0505 Պարարվեստ 1 2

0517 Կինոօպերատրություն 1 2

19 ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղ 3 3

0501 Դերասանական արվեստ 2 2

0502 Ռեժիսուրա 1 1

20 ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղ 1 5

0501 Դերասանական արվեստ 1 5

21 Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա

38 52

0518 Գեղանկարչություն 5 5

0519 Գծանկարչություն 5 5

0520 Քանդակագործություն 4 5

0521 Կերպարվեստի պատմություն և տեսություն 2 6

0523 Կիրառական զարդարվեստ և ժողովրդական արհեստներ 4 6

0524 Դիզայն (գեղար) 9 12

0534 Համակարգչային գեղարվեստական նախագծում 2 5

2813 Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի գեղարվեստական նախագծում 7 8

22 ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղ 3 15

0518 Գեղանկարչություն 1 3

0519 Գծանկարչություն (գրաֆիկա) 1 3

0520 Քանդակագործություն 0 2

0523 Կիրառական զարդարվեստ և ժողովրդական արհեստներ 1 7

23 ԵԳՊԱ Դիլիջանի մասնաճյուղ 0 6

0523 Կիրառական զարդարվեստ և ժողովրդական արհեստներ 0 6

24 Գավառի պետական համալսարան 0 260

0116 Կենսաբանություն 17

0125 Աշխարհագրություն 15

0131 Բնապահպանություն (Էկոլոգիա) 25

0211 Իրավագիտություն 30

0217 Բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) 10

0230 Հայոց լեզու և գրականություն 18

0233 Անգլերեն լեզու 15

0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա 12

0327 Պատմություն (իրավունքի հիմունքներ) 25

0604 Ֆինանսներ և վարկ 24

0605 Հաշվապահական հաշվառում և աուդիտ 24

0626 Բիզնեսի կազմակերպում 22

2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր 23

25 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան 148 195

0401 0402 0403 Բուժական գործ, մանկաբուժություն, բժշկականխարգելման գործ 98 120

0404 Ստոմատոլոգիա 10 40

0405 Դեղագործություն 10 35

0407 Բուժական գործ զինված ուժերում 30 0

26 Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ 129 196

0223 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ (այդ թվում՝ կինեզիոլոգիա, մարզական լրագրություն) 129 184

0225 Ֆիզիկական կուլտուրա առողջական շեղում ունեցող

անձանց համար (ադապտացված ֆիզիկական կուլտուրա) 0 12

27 Հայկական գյուղատնտեսական ակադեմիա 214 393

310102 Ագրոնոմիա 5 10

310104 Բույսերի պաշտպանություն 5 10

310105 Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա 6 10

310201 Անասնաբուծություն 6 12

310301 Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն 5 7

310302 Անասնաբուժություն 13 29

310404 Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում 6 10

310504 Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում 7 13

310506 Ագրոէկոլոգիա 5 10

310511 Կենսագործունեության անվտանգություն և

անվտանգությունը արտակարգ իրավիճակներում 6 10

310703 Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա 5 10

310705 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն 5 10

310707 Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա 5 10

310708 Մսի և մսամթերքի տեխնոլոգիա 5 10

310709 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա 5 10

310710 Ձկան և ձկնամթերքների տեխնոլոգիա 5 8

310712 Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա 5 10

310713 Կաշվի և մորթու տեխնոլոգիա 5 10

310715 Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի

տարա և փաթեթավորում 4 6

310716 Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում 4 10

310801 Գյուղատնտեսության մեքենայացում 6 14

310802 Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում 6 10

310901 Հողաշինարարություն և հողային կադաստր 7 14

311001 Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ 6 14

311004 Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում 8 15

311101 Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում 10 14

311102 Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում 10 14

311103 Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ 10 14

311104 Ագրոպարենային համակարգի ֆինանսներ և վարկ 10 15

311105 Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն 4 10

311106 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում 7 10

311107 Ագրոբիզնես և շուկայաբանություն 7 14

311108 Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն 4 10

311110 Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգում) 7 10

Աղյուսակ 3

Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր

2005/2006 ուսումնական տարվա ընդունելության (առկա ուսուցում)

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ

V. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Ուսումնական հաստատության անվանումը տեղեր

ԸՆԴԱՄԵՆԸ 150

ՀՀ ոստիկանության ակադեմիա 150

Աղյուսակ 4

Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր

2005/2006 ուսումնական տարվա ընդունելության (առկա ուսուցում)

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ

VI. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Ուսումնական հաստատության անվանումը տեղեր

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 300

ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ուսումնական

հաստատություններ 300

Աղյուսակ 5

Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր

2005/2006 ուսումնական տարվա ընդունելության (ցերեկային ուսուցում)

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ

VI. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ տեղեր

ՀՀ պաշտպանության նախարարություն 125

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։