ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 823-Ա
«ՇՏԱՊԻՐ ԴԵՊԻ ԲԱՐԻՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից՝ անհատ բարերար Ազա Հարությունյանի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երեխաներին անհատույց բաշխելու նպատակով «Շտապիր դեպի բարին» երեխաների և քաղաքացիների աջակցության հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (1,310 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապրանքների ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Շտապիր դեպի բարին» երեխաների և քաղաքացիների աջակցության հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և անհատույց բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
25.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 823-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՇՏԱՊԻՐ ԴԵՊԻ ԲԱՐԻՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Ապրանքի նկարագրությունը Քանակը
(հատ) Միավորի արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուրը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Գիշերազգեստներ (նոր) 330 3.25 1,072.50
2. Շարֆեր (նոր) 12 0.60 7.20
3. Մարզաշապիկներ (նոր) 4 1.50 6.00
4. Վերնաշապիկներ (նոր) 4 1.50 6.00
5. Ուսապարկեր (նոր) 27 3.50 94.50
6. Ընդմիջման համար
նախատեսված տուփեր (նոր) 36 3.00 108.00
7. Փողկապներ (նոր) 3 1.10 3.30
8. Սուրբ Ծննդյան զարդարանքներ
(նոր) 12 0.85 10.20
9. Սուրբ Ծննդյան զարդարանքներ
(նոր) 2 1.15 2.30
Ընդամենը 1,310
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
25.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ