Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 815-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 794-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում և որոշման հավելվածի 6-րդ կետում «3,396,302,000» թիվը փոխարինել «3,696,302,000» թվով.

2) որոշման հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2) շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում, շենքի շահագործման փաստագրում, էլեկտրական ենթակայանի կառուցում, շինարարական աշխատանքների իրականացման նպատակով շինանյութի և ինժեներական ենթակառուցվածքների սարքավորումների ձեռքբերում ու ներմուծում՝ 3,030,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ը.».

3) որոշման հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4) շենքի կառուցման շինարարական, շենքի շահագործման փաստագրման, էլեկտրական ենթակայանի կառուցման ծառայությունների ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացման նպատակով շինանյութի և ինժեներական ենթակառուցվածքների սարքավորումների ձեռքբերում ու ներմուծում՝ 3,030,000,000 դրամ.»:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ապրանքները (102,173.80 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ապրանքների ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 815-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Ապրանքի անվանումը Քանակը (մետր) Միավորի արժեքը

(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1. Մալուխ H07V-R 16 1,000 2.29 2,290.00

2. Մալուխ H07V-U 6 Yellow/Green 1,500 0.84 1,260.00

3. Մալուխ N2XH 3*1.5 16,000 1.564 25,024.00

4. Մալուխ N2XH 3*10 400 2.42 968.00

5. Մալուխ N2XH 3*2.5 15,000 2.182 32,730.00

6. Մալուխ N2XH 3*4 400 1.46 584.00

7. Մալուխ N2XH 5*10 100 5.57 557.00

8. Մալուխ N2XH 5*16 320 8.90 2,848.00

9. Մալուխ N2XH 5*2.5 1,600 3.354 5,366.40

10. Մալուխ N2XH 5*4 500 4.65 2,325.00

11. Մալուխ N2XH 5*6 150 6.47 970.50

12. Մալուխ N2XH-FE 180/E90 3*1.5 4,500 0.271 1,219.50

13. Մալուխ N2XH-FE 180/E90 3*2.5 1,500 1.06 1,590.00

14. Մալուխ N2XH-FE 180/E90 5*2.5 850 5.71 4,853.50

15. Մալուխ N2XH-FE 180/E90 5*4 200 2.51 502.00

16. Մալուխ N2XH-FE 180/E90 5*6 80 3.85 308.00

17. Մալուխ NYY FR-LS 5*150 80 93.37 7,469.60

18. Մալուխ NYY FR-LS 5*25 150 14.01 2,101.50

19. Մալուխ NYY FR-LS 5*70 60 51.88 3,112.80

20. Մալուխ NYY FR-LS 5*70 60 20.39 1,223.40

21. Մալուխ NYY FR-LS 5*95 70 69.58 4,870.60

Ընդամենը 102,173.80

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։