ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 828-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հասցեով ուղարկված ապրանքները (ցանկը` համաձայն հավելվածի, 21 տեղ, 51,492.09 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 8,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
25.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 828-Ա որոշման
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
Հ/Հ Անվանումը Քանակը Չափի միավորը Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Հագուստ՝ նոր 17,558 հատ 7,611
2. Աղջկա մետաղյա թևնոց փայլերով՝ նոր 1,700 հատ 425.09
3. Սիլիկոնե ցատկապարան՝ նոր 4,650 հատ 1,860
4. Պայուսակ կտորից՝ նոր 8,000 հատ 4,000
5. Մետաղյա խաղալիք (ավտոմեքենա)՝ նոր 5,040 հատ 5,544
6. Պլաստմասսայե խաղալիք՝ նոր 13,541 հատ 9,448
7. Պլաստմասսայե խաղ՝ նոր 5,226 տուփ 5,097
8. Պլաստմասսայե ուլունք՝ նոր 5,040 տուփ 3,528
9. Փափուկ խաղալիք՝ նոր 5,040 հատ 4,878
10. Ստվարաթղթե դատարկ տուփեր՝ նոր 850 հատ 51
11. Դպրոցական պարագաներ՝ նոր 187,922 հատ 9,050
Ընդամենը 51,492.09
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
25.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ