Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 5235-Ա «23» դեկտեմբերի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

23.12.2025 թ.

հ. 5235-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Շավարշ Խալաթյան Վարշավյան փողոց, հ.37 շինություն Շավարշ Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Վարշավյան փողոցի հ.37 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 16.3քմ մակերեսով շինությանը /վկ. հ.17042023-01-0046, սեփ. հող. 100.0քմ/ տրամադրել հասցե՝ Վարշավյան փողոց, հ.37/4 01123XJBT2BT

2 Թամարա Գրիգորյան /լիազորված անձ/

Տիգրան Դեմիրճյան Ռ. Մելիքյան փողոց, հ.17 բնակելի տուն Տիգրան Դեմիրճյանին սեփականության իրավունքով պատկանող, Ռ. Մելիքյան փողոցի հ.17 հասցեում գտնվող բնակելի տան բաժանման հատակագծով առանձնացվող 103.4քմ մակերեսով մասին /վկ. հ.0118691, ընդ. բաժ. հող. 0.02612925հա, սեփ. հող. 0.00827736հա/ տրամադրել հասցե՝ Ռ. Մելիքյան փողոց, հ.17/2 01073QPMT94M

3 Արտուշ Վարդանյան և Կարինե Սերոբյան Լվովյան փողոց, հ.19 շենք, հ.2ա բնակարան Արտուշ Վարդանյանին և Կարինե Սերոբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լվովյան փողոցի հ.19 շենքի հ.2ա հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.17122025-01-0243/ տրամադրել հասցե՝ Լվովյան փողոց, հ.19 շենք, բն.2/1 01083CM2RQMV

4 Արմեն Համբարձումյան Շիրակի փողոց, 4-րդ նրբանցք, հ.9 շենք, հ.8 բնակարան Արմեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի հ.9 շենքի հ.8 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.13112025-01-0444, ընդհ. բաժն. 1.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 46.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, 4-րդ նրբանցք, հ.9 շենք, բն.8/1 01113BEYAMHJ

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։