Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-11-ից մինչև 2021-02-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 61. Պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկությունների տրամադրումը

գործել է մինչև 2021-02-26Բացել ARLIS-ում

Հոդված 61. Պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկությունների տրամադրումը

1. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները և գրանցված իրավաբանական անձանց կանոնադրությունները հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից` օրենքով նախատեսված դեպքում պետական տուրքը վճարելու պայմանով:

2. Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները, իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելը, իրական սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկատվությունը) տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու:

3. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու:

4. Գործակալության կայքից տեղեկատվական համակարգի միջոցով յուրաքանչյուր անձ կարող է իրականացնել իրավաբանական անձանց մասին տեղեկությունների փնտրում՝ մուտքագրելով իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի հիմնադրի կամ մասնակցի անունը և ազգանունը, սոցիալական քարտի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գրանցման համարը:

5. Անձի պահանջով մասնակի տեղեկությունները կամ ամբողջական տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչի վրա գործակալության աշխատակցի հաստատած պատճենի ձևով կարող են տրամադրվել նաև գործակալության սպասարկման գրասենյակներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու: Այդ դեպքում անձը ներկայացնում է տեղեկություններ ընկերության մասին (անվանումը կամ գրանցման համարը) և վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև ստորագրում է գործակալության կողմից կազմվող դիմումը:

6. Ամբողջական կամ մասնակի տեղեկությունները տրամադրում է գործակալությունը դիմումը ստանալուց հետո` անմիջապես:

7. Գործակալությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ է տրամադրում իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան: Կոմիտեն գործակալությանը տրամադրում է տեղեկություններ հարկ վճարողների հաշվառման համարների մասին` «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(61-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-25-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։