Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-02-ից մինչև 2020-10-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 7. Կատարողական վարույթի կողմերը

գործել է մինչև 2020-10-12Բացել ARLIS-ում

Հոդված 7. Կատարողական վարույթի կողմերը

Կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին քաղաքացիական և վարչական գործերով դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթի ընթացքում որպես պահանջատեր Հայաստանի Հանրապետության անունից հանդես է գալիս պետական եկամուտների կոմիտեն, եթե դատական ակտի համաձայն՝ դատական ծախսերը ենթակա չեն գանձման որևէ պետական մարմնի օգտին:

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու և ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաև կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:

(7-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, 09.07.19 ՀՕ-126-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։