Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-12-01-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 56. Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու հիմքերը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 56. Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու հիմքերը

Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե`

1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.

2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:

Մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից: Պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:

Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված և պարտապանի ստացած աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների նկատմամբ:

(56-րդ հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-126-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։