Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-26-ից մինչև 2003-11-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 80. Աճուրդի անցկացման կարգը

գործել է մինչև 2003-11-22Բացել ARLIS-ում

Հոդված 80. Աճուրդի անցկացման կարգը

1. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնող անձինք վաճառվող գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով նախավճար են մուծում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին` այն կարգով ու ժամկետներում, որոնք նշված են աճուրդի անցկացման հաղորդագրության և կանոնակարգի մեջ:

Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձանց նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո: Նախավճարը ենթակա է վերադարձման նաև այն դեպքում, երբ աճուրդը չի կայացել:

2. Աճուրդում հաղթած է ճանաչվում այն անձը, որն առաջարկել է ամենաբարձր գինը:

Աճուրդում հաղթած անձը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Եթե աճուրդում հաղթած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:

Եթե հարկադիր կատարողը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթած անձին վերադարձնել նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաև հատուցել աճուրդին մասնակցելու հետևանքով նրա կրած վնասները:

3. Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Այդ գումարը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում:

4. Աճուրդում հաղթած անձի կողմից գնման գինը մուծելուց հետո` եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

Եթե աճուրդում վաճառվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը և աճուրդի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հիմք են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:

(80-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։