Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-02-18-ից մինչև 2006-07-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 12. Ներկայացուցչի լիազորությունները

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ներկայացուցչի լիազորությունները

Կատարողական վարույթին մասնակցելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարել կատարողական վարույթի հետ կապված գործողություններ:

Ներկայացվողի անունից տրված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինեն ներկայացուցչի հետևյալ լիազորությունները`

1) կատարողական թերթ ներկայացնելը և հետ վերցնելը.

2) լիազորություններն այլ անձի փոխանցելը (վերալիազորում).

3) բռնագանձված գույքը և (կամ) դրամն ստանալը.

4) հարկադիր կատարողի գործողությունների դեմ բողոքարկելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։