Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-07-04-ից մինչև 2011-08-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 59.1. Պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելը

գործել է մինչև 2011-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 59.1. Պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելը

1. Ֆիզիկական անձի պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:

2. Կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:

(59.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-254-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։