Գլուխ 5 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը
Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը
(վերնագիրը խմբ. 08.10.03 ՀՕ-18-Ն)
1. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը կատարվում են սույն օրենքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:
(53-րդ հոդվածը խմբ. 08.10.03 ՀՕ-18-Ն, 25.05.11 ՀՕ-191-Ն)