Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2022-08-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Հայցի հարուցումից առաջ ապացույցներ պահանջելը

գործել է մինչև 2022-08-20Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հայցի հարուցումից առաջ ապացույցներ պահանջելը

1. Ուսումնասիրության իրականացման ընթացքում իրավասու մարմինը կարող է հավաքել օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ սույն հոդվածով սահմանված կարգով։

2. Իրավասու մարմինը ձեռնարկում է ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված և գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ։

3. Իրավասու մարմինը կարող է դիմել առաջին ատյանի դատարան՝ ներկայացնելով նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված՝ ծառայողական տեղեկություններ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների), վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն պահանջելու դիմում։

4. Դատարանը պահանջը քննում է առանց նիստ հրավիրելու և որոշում է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Դատարանի նախաձեռնությամբ՝ հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող է հրավիրվել դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին ծանուցվում է միայն իրավասու մարմինը։

5. Դատարանը որոշում է կայացնում հայցվող տեղեկությունները պահանջելու վերաբերյալ, եթե իրավասու մարմինը հիմնավորում է, որ տվյալներն անհրաժեշտ են ուսումնասիրության համար էական նշանակություն ունեցող փաստերի վերհանման համար։ Դատարանի որոշումն ուղարկվում է միայն իրավասու մարմին:

6. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում՝ նշելով այն ապացույցները, որոնք պետք է տրամադրվեն իրավասու մարմնին, և այդ ապացույցները տրամադրելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև տրամադրման կարգը։

7. Դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարան)՝ այն ստանալու պահից՝ յոթնօրյա ժամկետում, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում։ Վերաքննիչ և վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու որոշումն ուղարկվում է միայն իրավասու մարմին։

8. Դիմումը բավարարելու մասին որոշումը կարող է բողոքարկվել անձի կողմից, որի տվյալների ստացման առնչությամբ կայացվել է դատարանի որոշումը: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն սույն օրենքով նախատեսված կարգով ստանալու պահից՝ յոթնօրյա ժամկետում, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում։ Դատական ակտի բողոքարկումը չի կասեցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքը։

9. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի հիման վրա ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու՝ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։

10. Ապացույցը պահանջելու մասին դատարանի որոշման հիման վրա իրավասու մարմինը կարող է դիմել և ստանալ որոշմամբ նախատեսված տեղեկությունները դրանք տիրապետող անձանցից։

11. Ապացույցը դատարանի որոշման մեջ նշված ժամկետներում իրավասու մարմին չներկայացնելու դեպքում իրավասու մարմինն ստանում է առաջին ատյանի դատարանի՝ ապացույց պահանջելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթ և այն ուղարկում է հարկադիր կատարման։ Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

12. Անձինք, որոնք սույն հոդվածի հիման վրա տրամադրում են հայցվող տեղեկատվությունը, պարտավոր են պահպանել այդ տվյալների տրամադրման գաղտնիությունը և չբացահայտել ուսումնասիրության առկայության կամ տվյալների տրամադրման փաստն այլ անձանց, այդ թվում՝ իրենց հաճախորդներին։

(12-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։