Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 21. Հաշտության համաձայնությամբ գործի վարույթն ավարտելու և դատարանում գործի վարույթի կասեցման առանձնահատկությունները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հաշտության համաձայնությամբ գործի վարույթն ավարտելու և դատարանում գործի վարույթի կասեցման առանձնահատկությունները

1. Գործին մասնակցող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող են գործն ավարտել սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պահանջներին համապատասխանող հաշտության համաձայնությամբ:

2. Դատարանում քաղաքացիական գործի հարուցումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերից բացի, դատարանը նաև իրավունք ունի կասեցնելու գործի վարույթն այն անձի դիմումի հիման վրա, որի գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրությունը, եթե ուսումնասիրությունն սկսվել է սույն օրենքով նախատեսված 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, և զուգահեռ ընթացող քրեական վարույթով դիմողի՝ մեղադրյալի կարգավիճակ ունենալը դժվարացնում է նրա արդյունավետ մասնակցությունը հարուցված քաղաքացիական գործին։

3. Դատարանը չի կարող կասեցնել գործի վարույթը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, բացառությամբ եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական կամ քրեական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը։ Քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով համապատասխան եզրափակիչ ակտը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է նոր հանգամանք, եթե դրանով անվավեր է ճանաչվել այն գործարքը, կամ վերացվել է այն հանգամանքը կամ փաստը, որը հիմք է ծառայել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռի կայացման համար։

(21-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-159-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։