Հոդված 20. Հիմնադրամի պարտականությունները և պատասխանատվությունը
Հոդված 20. Հիմնադրամի պարտականությունները և պատասխանատվությունը
1. Հիմնադրամը պարտավոր է՝
1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.
2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
4) իրականացնել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց, ինչպես նաև օրենքով լիազորված իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրան ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձի պահանջով տրամադրել նրան կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել:
Օրենքով լիազորված իրավասու պետական մարմիններին նշված փաստաթղթերը տրամադրվում են անվճար:
3. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)
(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)