Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-02-ից մինչև 2020-04-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-04-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Հոդված 39. Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը

գործել է մինչև 2020-04-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 39. Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը

Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ հիմնադրամն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.

2) (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

3) հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի նվիրատուները (կտակի դեպքում՝ նաև կտակարարի ժառանգները և կտակակատարները, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդը) իրավունք ունեն հիմնադրամից պահանջելու տեղեկություններ՝ հիմնադրամի կանոնադրության, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի, անձեռնմխելի կապիտալի ձևավորման, համալրման, անձեռնմխելի կապիտալի ներդրման ուղղությունների, տեսակի, ժամկետայնության, եկամտաբերության, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված և բաշխված դրամական միջոցների, ինչպես նաև աուդիտորի եզրակացության վերաբերյալ: Հիմնադրամի մարմինները պարտավոր են պահանջված տեղեկություններն անվճար տրամադրել դիմողին` պահանջի ստացման օրվանից 7-օրյա ժամկետում:

(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-138-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-23-Ն, փոփ., խմբ. 04.12.19 ՀՕ-285-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։