Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-11-15-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ)՝ ոչ առևտրային կազմակերպություն, որի հիմնական խնդիրն է Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանն օժանդակելը և ֆինանսական բնագավառի վերաբերյալ սպառողներին իրազեկելը.

2) Խորհուրդ՝ Գրասենյակի հոգաբարձուների խորհուրդ.

3) Կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձ (բացառությամբ արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց).

4) կողմեր՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և Կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը.

5) հաճախորդ՝ ֆիզիկական անձ, որն օգտվում է Կազմակերպության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար.

6) պահանջ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ ներկայացվող պահանջ.

7) Ֆինանսական համակարգի հաշտարար՝ սույն օրենքով վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների կողմից Կազմակերպությունների դեմ ներկայացված պահանջները քննող և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունող ֆիզիկական անձ.

8) Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար՝ երկու և ավելի Ֆինանսական համակարգի հաշտարարների առկայության դեպքում Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնող Ֆինանսական համակարգի հաշտարար.

9) Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեություն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից սույն օրենքով վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների պահանջների ընդունումը, քննումը և դրանց վերաբերյալ որոշումների կայացումը.

10) իրավասու դատարան՝ հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։